?

Log in

ԱԳԼՃԿ մանթլի

ԱԳԼՃԿ հիմնադիր նախագահը այսօր հրավիրել էր խիստ անհանդուրժող և արտակարգ հերթական նիստ: Այս առիթով մեր թղթակիցը էքսկլյուզիվ մենագրություն է վերցրել հիմնադիր նախագահից: Հաշվի առնելով նյութի հսկայական ծավալը և այն փաստը, որ մեր մանթլիի սրբագրիչը սպառնում է դիմել մարդու իրավունքների պաշտպանի թիկնապահներին, որոշեցինք նյութը հակրճել և ներկայացնել մեր մշտական «Էսքվայր-ենի.am» բաժնում:

Կյանքի կանոններ՝ ըստ Հիմնադրի

Երբեմն ինձ հարցնում են, թե ինչու եմ ես ինձ անվանում Հիմնադիր և Առաջին: Այո ես Ալֆան եմ և Օմեգան և Հիմնադիրը ցամաքի և ջրերի, և ես ձեզ դեռ ցույց կտամ, որ բարի է: Այսուհետ առաջին վեց օրը ես ննջելու եմ իմ աթոռում, իսկ յոթերորդ օրը հավաքելու եմ իմերնուս և ներշնչեմ, որ բարի է, և թող գոռան իմերնուս անունս ցամաքի ու ջրերի վրա:  Եվ վերջինները կդառնան առաջիններ կամ հիմնադիրներ, իսկ առայժմ՝ հնգապետեր: 

Մարդիկ ճղճիմ են և ստոր, և ես չունեմ հարգանք կամ ափսոսանք մարդու նկատմամբ: Ոչ, ես համաձայն չեմ, որ ես պարզապես վատ շրջապատ եմ ընկել: Դա քաղքենիական պարզունակ մեկնաբանություն է: Իրականությունը չի կարող այդքան ակնհայտ ու մակերեսային լինել: 

Ես սիրում եմ շախմատ խաղալ, որովհետև շախմատը կրթում է կուռ տրամաբանություն և վերլուծելու ունակություն: Շախմատը զինում է մեզ ինդուկտիվ հմտություններով և թույլ տալիս սեփական փորձի միջոցով ընդհանրացումներ անել նման միավորների վրա: Այսպես ես գրեցի իմ նախավերջին հանճարեղ աշխատությունը «Նախագահը ավազակ է. Ղարաբաղը ծախել են» գլխագրով: 

Առաջնային հարստացման ժամանակաշրջանը հատուկ քնքշանքով եմ հիշում: Այո, մութ էր ու ցուրտ, բայց մենք չէինք ձգտում քաղքենիական հարմարավետությունը ժողովրդի կուռքը դարձնել: Մենք միշտ երազել ենք զերծ պահել մարդկանց այդ տաքուկ խաբկանքից, և այսօր ես ուրախ եմ, որ մեր անմարդկային ջանքերի միջոցով կարողացանք փրկել մարդկանց հարմարավետության ճահճից:  

Այո, Անժելա Սարգսյանն անսպասելի  ցնցում էր ինձ համար, սակայն առավել քննադատ հայացքով վերընթերցելով ամերիկյան գաղտնի հաղորդագրությունները, ես հասկացա, որ դա կանխատեսելի քայլ էր իշխանությունների կողմից: «Սաութ Փարք» անիմացիոն մարգարեության դեռ այս տարվա սկզբի էպիզոդներից մեկում Սթենը բազմանշանակ նայում է ընկերուհուն և ժպտում: Ես այստեղ ակնհայտ աղերսներ եմ տեսնում Անժելա Սարգսյանի լկտի սադրանքի հետ: Ավելին կասեմ... Ես լուրջ լեզվաբանական հիմքեր ունեմ պնդելու, որ Անժելա Սարգսյանի Սարգսյան լինելը պատահական չէ: 

Ես հին չեմ, ես հոգնած չեմ: Եթե ուշադիր լսեիք այսօրվա ցույցին հնչեցրած իմ պահանջները, կտեսնեիք, որ իմ հոգնած պահանջներին ավելացել էր Ֆեյսբուքի թրենդային թեմաների դայջեստ: Ես զիլ պապի եմ, յո:
 
 

Բլից ԱԳԼՃԿ

ԱԳԼՃԿ Քյարթու մասնաճյուղ /այսուհետ Ջորջիա բրանչ/

Ես քառսունճյուղծամ Միշիկ ծամս /ծամս… ծամս…ծամս/
Հանուն և հանձինս, ընդսմին և թեպետ որոշեցի իրականացնել կապիտալ ռեբրենդինգ /դինգ… դինգ… դինգ…/

Առաջնորդվելով վրացու իրավունքների համաշխարհային խարտիայով և խաչապուրու հոտով,

Ջորջիո կրթության նախարարության հաստատած գլոբուսի շրջանակներում տարածել հրովարտակ` Վրաստանի ինքնանվանումը բոլոր երկրներում Ջորջիա դարձնելու վերաբերյալ:

Այսուհետ "վրացի", "գռուզին", "քյարթու" եզրույթների փոխարեն օգտագործել “Ջորջ” բառը:

Ջորջիա բառի հոլովումը համարել casus belli և առանց նախազգուշացման հարձակվել Ռուսաստանի վրա:

Ջորջիա բառի ածականաբար օգտագործումը համարել ad hominem անհամություն և ամեն դեպքում հարձակվել Ռուսաստանի վրա:

Georgia-յի “Գեորգիա” տառադարձմանը հայերենում … ինքներդ եք հասկանում ինչ կհետևի:
 Այսպես խոսեց Զրադաշտանը

Ու նստեց մի օր Վելզեվուլն ու մտածեց` հավն է եղել սկզբում թե ձուն:

Այ եթե ես լինեի ընդդիմություն, - մտածեց Վելզեվուլը, - Ասենք Վելզեվուլի Ազգային Կոնգրես ու դիմացինիս ասեի` այ ոչխար, ի՞նչ էի ակնկալելու, որ ինձ կասեն "կներես, բարեկամս, համաձայն չե՞մ": Չէ, հավանաբար կբզեին դեմքիս: Ընդ որում, ոչ թե կապտակեին կամ կվիրավորեին, այլ տուպը կբզեին դեմքիս:

Իսկ այ եթե ես լինեի իշխանություն ու քացով խփեի մեկին, ի՞նչ էի ակնկալելու, որ ինձ կասեն "կներես, բարեկամս, համաձայն չե՞մ": Չէ, հավանաբար կասեին` այ ոչխար:

Ու մտածեց Վելզեվուլը` ինչ տարբերություն պրոակտիվ է գռեհկությունը, թե ռեակտիվ: Ու ի վերջո ինչ եմ գլուխ ջարդում` հավն է եղել սկզբում թե ձուն:

Да ну вас... Кадафи на оба ваших дома, մտածեց Վելզեվուլը:

By Larry Gordon, Los Angeles Times
February 15, 2011, 12:02 a.m.

A foundation established by billionaire investor and Las Vegas casino mogul Kirk Kerkorian is giving $100 million to UCLA for medical research, scholarships and other projects and will allow the university to administer an additional $100 million for charitable causes around the country, officials announced Monday.

Read more...Collapse )

Tags:

ԱԳԼՃԿ Ստվերային կաբինետ
Արևելյան գործընկերության կոմյունիկե

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սինգապուրյան մոդելն այլևս անարդյունավետ է,

Առաջնորդվելով ՀՀ քաղաքական դաշտում տասնվեցերորդ քաղաքական բևեռի ստեղծման հրամայականով,

Հաստատելով, որ ներկայիս իշխանություններն այլևս ի վիճակի չեն կանխել մոլոկան-ավետարանչական դավանաբանական արյունոտ ընդհարումը,

ՀՀ ԱԳԼՃԿ ստվերային կաբինետը /այսուհետ Կաբինետ/ որոշեց՝
  • Եղբայրական եգիպտական ժողովրդի տվայտանքները համարել օրինակելի և որդեգրել եգիպտական մոդել /տես մոդելը ստորև/, 
  • Վճռական «թալլաք-թալլաք-թալլաք» հայտնել հարամ իշխանություններին,
  • Ժողովրդական ցասման շարժումը ղեկավարելու համար Հայաստան վերադարձնել ԱԼՄ «Սուպեր ադամանդ» մրցանակի դափնեկիր Սերոբ Քյոփողլյանին,
  • Ապօրինի իշխանություններին ստիպել փախչել Ղանջլախի իրենց ամառային նստավայր,
  • Եվ վերջապես, գրողը տանի, քանի հավաքվել ենք, Կաբինետի անդամներին թույլ տալ բազմակնություն և բազմամանկապղծություն:
Դեմոկրասյա ագբար

______

Հավելված 1՝ եգիպտական մոդել

Tags:


Deadline to apply February, 18
It's FREE.

Реклама в Интернете — это очень быстро, экономично и результативно!
В последние годы традиционные каналы коммуникации теряют свою эффективность. Телевизионные рейтинги падают, количество читателей бумажных газет и журналов сокращается, а большинство потребителей уходит в Интернет. Как же считывать желания пользователей через Интернет и зарабатывать деньги на онлайн площадках? Чем отличается новый маркетинг от традиционного? Как сформировать заинтересованность в вашем продукте, чего ждут потребители от вашей компании? Как сделать информацию в Интернете удобной для пользователей и какие претензии предъявляют пользователи к вам?

Ответы на все эти вопросы вы получите во время семинаров по Интернет-маркетингу, который будет проводиться в Армении с 21 по 23 февраля 2011 года по инициативе общественной организации содействия СМИ Интерньюс в рамках программы «Альтернативные медиа-ресурсы».

Семинары будет вести известный росийский специалист по интернет-маркетингу, директор по исследованиям портала Mail.RU, ранее — исполнительный директор SpyLOG, Федор Вирин. Он автор нескольких сотен публикаций вокруг темы Интернета. Автор книг «Интернет-маркетинг: полный сборник практических инструментов» и «Контекстная реклама». Ведет образовательные курсы: в Государственном Университете - Высшей Школе Экономики, в Государственном Университете Управления, в Высшей Школе Бизнес Информатики и в других вузах России.
Язык тренинга-семинара и лекции — русский. Тренинг-семинар и лекция бесплатные. Количество мест ограничено.

Заявки для участия в семинарах и лекции следует отправлять в организацию Интерньюс по электронным адресам training@internews.am или assistant@internews.am до 18 февраля 2011 года. В строке тема /subject/ следует указать «семинар по интернет-рекламе» или «лекция по интернет-рекламе» соответственно. Форму заявки можно скачать с вебсайта Интерньюс www.internews.am

Tags:

Բարի լույս, ուրբաթ

 Սենց էլի... Ասեցի` ինչի մենակ տխրեմ:

Հունվարի 28

 Էս ունիսեքս դարում շատ դժվար է իսկական տղամարդու բացարձակ չափորոշիչ գտնել:

Ես մեկն առաջարկում եմ` արական սեռի մարդ, որ կռվել ա հայրենիքի համար:
Այ տենց պաթետիկ չափորոշիչ:

[info]noni_no-ն առաջարկում է հունվարի 28-ին օգնել ազատամարտիկի ընտանիքին

Կիրակի օրը` կինո Մոսկվայի մոտ 4-7ը:

ՏՉԿ

Tags:

Հին Նոր տարի

Սիրում եմ սենց նոր-կյանք-սկսելու-համար-իսկականա պահեր:

Երկուշաբթի, ամսի 1, առավոտ, Նոր տարի, ծնունդ, կլոր ժամ, պասի վերջը, էս հաշվետվությունն էլ գրեմ ու նոր, մինչև Հարվարդ չընդունվեմ չէ, գոնե պեդիկյուռ չանե՞մ նոր, բայց ամո՞թ չի, ահ թքած` անց կես կսկսեմ, մի հատ էլ անգլիացիներիս հետ խոսեմ տեսնեմ ինչ են ասում, տուն առնեմ վարձով տամ հետո, երբ Աստված նշան անի, մինչև բլաբլաբլա, հանուն բլաբլաբլա, ցկյանս բլաբլաբլա...

Ասածս ինչ ա. Հին նոր տարի` կոմսոմոլի անծանոթ համով, Կլարա Ցետկինի անիմաստ պաթոսով, բացի ռուս ալկաշից ոչ մեկի համար տենց միստիկական նշանակություն չունեցող ու տափակ... Բայց դե մեր ձեռքը չի՞:


Սրտներս լեն լինի: